«Հեղափոխությունը փոշիանում է, երբ խոստումը չի կատարվում: Ու երբ խոստումը հեռու է իրականացումից՝ խոր անջրպետ է առաջանում ժողովրդի և իշխանության միջև. իրավիճակ, որը հղի է անկանխատեսելի վտանգներով», - Facebook-ի իր էջում գրել է Արամ Առաջին Կաթողիկոսը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Մալիում դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի 13 զինվորականի մահվան պատճառ է դարձել. «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:
Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:
Նոյեմբերի 27-ից թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթների բոլոր ուղղություններ՝ տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Դադարը ժամանակավոր է, չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից: Նրանք, որ այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...